Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.10.2013 | 00:02

Ինչպես որ փոքրիշատե հասկացաք նաև մեզ, որ ձեր պարծանքն ենք, ինչպես և դուք՝ մերը մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Եվ այս վստահությամբ էի կամենում նախ գալ ձեզ մոտ, որպեսզի դուք կրկին շնորհ ընդունեք, և ձեզնից գնալ Մակեդոնիա ու վերադառնալով Մակեդոնիայից՝ գալ ձեզ մոտ և ձեր կողմից ճանապարհ դրվել դեպի Հրեաստան։ Իսկ եթե այս բանը մտածեցի, մի՞թե փոփոխամտությամբ վարվեցի և կամ՝ ինչ որ մտածում եմ, մարդկայի՞ն շարժառիթներով եմ մտածում, այնպես որ` իմ կողմից թող այոն լինի այո, և ոչը՝ ոչ։
Կորնթացիների Բ 1. 14-17

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ